Share/Bookmark

Կրկին օրվա ծնունդներն ու դեպքերը

No comment yet


Բարև: Այսօր հունվարի 24-ն է՝ տարվա 24-րդ օրը, ու տարվա ավարտին արդեն մնացել է 341 օր, իսկ ամռանը՝ 127 օր: Ինչևիցե, տարիների տարբերությամբ՝ տարբեր տարեթվերի հունվարի 24-ին ծնվել են բազմաթիվ, միլիոնավոր մարդիկ, սակայն նրանից քչերն են տաղանդավոր, կամ ուղղակի հայտնի: Ուղիղ 90 տարի առաջ, Ռաֆայել Ղազարյանը դարձավ հայր, այն էլ՝ տղայի:

Երևի թե հասկացաք, որ այդ նորածինը Պարույր Ղազարյանն էր, ով մեզ հայտնի է Սևակ կեղծանվամբ: Ծնվեց 1924 թվականին: Մի փոքր մեծացավ և իր իսկ կամքով, դպրոցական տարիքը դեռ չլրացած հաճախեց դպրոց: Դպրոցը գերազանց ավարտելուց հետո ընդունվեց ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի Հայերեն բաժինը: Նրա ստեղծագործությունները այդ ժամանակ արդեն տպագրում էին ամսագրերում: 1955 թվականին ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, հետո 4 տարի, նույն ինստիտուտում դասախոս է աշխատում: 

Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։
Ցավոք, բայց մահացավ 1971 թվականին՝ 47 տարեկան հասակում: 
Առաջարկում եմ ունկնդրել Պարույր Սևակի «Ապրել» ստեղծագործությունը:

Վերջում ասեմ, որ այսօր Ռումինիայում նշում են Միավորման օրը, իսկ Կիպրոսում՝ Սուրբ Նեոֆիտի օր: Այսօր էլ այսքանը, տեսնենք թե վաղը, կամ վաղվան հաջորդող օրը ովքե՞ր են ծվել:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER