Բարև, ողջույն, բարի աջողուն, բարի լույս, բարի երեկո կամ միգուցե բարի գիշեր, թերևս քեզ կարող եմ ողջունել այս ձևերից որևէ մեկով: Հունվարի 27-ը ոմանց համար սովորական, ոմանց համար լավ, ոմանց համար էլ հատկանշական օր է: Բայց հաստատ կարող եմ ասել, որ տարիներ առաջ Դոջսոնների, Լեոպոլդ Մոցարտի, Բաղդասարյանների, Ղարիբյանների, Մանսուրյանների և շատ ու շատ այլ մարդկանց ընտանիքներում ուրախություն էր տիրում՝ որդի էին ունեցել:
Այսօր հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի 75-րդ ամյակն է: Ծնվել է Բեյրությում 1939 թվականին, 1940-ականներին ընտանիքի հետ միասին ներգաղթել է Հայաստան: Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, ապա Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան:

Գրել է մի շարք ֆիլմերի երաժշտություններ, ինչպես՝ «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ
անուրջներ», «Նռան գույնը»,«Հին օրերի
երգը» և այլն:
Ի դեպ, դուք հիմա ունկնդրում եք Տիգրան Մանսուրյանի «Սիրո մեղեդի» ստեղծագործությունը:
Այսօր մեզ քաջ հայտնի ավստրիացի կոմպոզիտոր, երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի 258-րդ ամյակն է: Իր կյանքի ընթացքում գրել է 600-ից ավելի ստեղծագործություն։ Նա աշխարհի
բոլոր
ժամանակների
ամենանշանավոր
եվրոպական
երաժիշտներից
է,
իսկ
նրա
գործերը
այսօր
լայնորեն
կատարվում
են
դասական
երաժշտության
համերգների
ընթացքում։
1832 թվականին է ծնվել «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի հեղինակ Լուիս Քերոլը, ում իրական անուն ազգանունն է՝ Չարլզ Լութվիջ Դոջսոն: Եղել է անգլիացի գրող, մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ։
Մի
առիթով
Լուիս
Քերոլը
իր
մասին
ասել
է,
ես
որոշել
էի
մաթեմատիկոս
դառնալ,
սակայն
իմ
երևակայութունը
չհերիքեց
և
ես
դարձա
ֆանտաստ
գրող։
Այսօր Սերբիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում նշում են Սուրբ Սավվայի օրը:
Իսկ ամբողջ աշխարհը այսօր նշում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է:
Իսկ ամբողջ աշխարհը այսօր նշում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է:
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն