Share/Bookmark

Մարտիրոս Սարյանը 134 տարեկան է: Շնորհավո՜ր

No comment yet
Վաղուց չէինք հանդիպել, այսինքն՝ ընդհամենը 6-7 օր: Այսօր էլ ծնվել է Մարտիրոս Սարյանը՝ հայազգի մեծագույն նկարիչներից մեկը: Ծնվել է 1880 թվականին, Նոր Նախիջևանում: Ավարտել է տեղի երկլեզու (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը, ապա Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժինը:







1901 թվականին առաջին անգամ սկսեց ճամփորդել: Եկավ Երևան, եղավ Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, մեկ տարի անց այցելեց Անի: Ճամփորդելիս՝ ուսումնասիրում էր հայ ժողովրդի մշակույթը, նիստն ու կացը: Հետո, արվեստագետը սկսել է նկարել: Իր նկարները մասնակցել են «Միր իսկաստվա», «Գոլուբայա ռոզա» և այլ ընկերությունների ցուցահանդեսներին։ Նրա «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» նկարները առաջին անգամ գնել է Տրետյակովյան պատկերասրահը։
1915-ին, Մեծ Եղեռնի օրերին Սարյանը աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում»։
Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։ Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է հիմնանպատակ։
Մարտիրոս Սարյանը նաև էսքիզներ է արել «Ալմաստ» օպերայի համար: Առաջարկում եմ դիտել այս կարճ հոլովակը, որը ինչպես ասացի, նրա էսքիզների մասին է:
Հ.Գ. Նաև կարող եք այցելել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կայք, որը լեցուն է Սարյանի նկարած նկարներով, նրա լուսանկարներով, նրա մասին տեղեկություններով և այլն:


Գիշերային բնանկար Եգիպտոսում (1911թ.)
Ջրհորի մոտ: Շոգ օր (1908թ.)
Կոստանդնուպոլիս: Շներ (1910թ.)

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER