Share/Bookmark

Շուտով վաճառքի կհանվեն հայկական առաջին պլանշետները՝ ԱրմԹաբերը

No comment yet
Փետրվարի 5-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի ՏԻգրան Մեծ դահլիճում տեղի ունեցավ հայկական առաջին պլանշետի՝ ԱրմԹաբի ցուցադրությունը, պաշտոնական ներկայացումը: Բայց չէ՞ որ պլանշետների պահեստամասերը ներկրվում են արտերկրից, ապա ինչում է կայանում պլանշետի հայկական լինելը: Այդ հարցին պատասխանեց Technology and Science Dynamics Inc/Armtab Technologies կորպորացիայի հիմնադիր Վահան Չակարյանը: Ըստ նրա, պլանշետի հայկական լինելը կայանում է նրանում, որ ծրագրային ապահովումը իրականացվում է Հայաստանում, պլանշետն աշխատում է հայկական օպերացիոն համակարգերից «Արաքս»-ով կամ «Ոստան»-ով:
«Այս ծրագրի նպատակն է 1700 դպրոցների առաջին դասարանցիներին ապահովել հայկական արտադրության պլանշետներով»,- ասաց ՀՀ վարչապետը։ ՀՀ դպրոցներում «ԱրմԹաբ» պլանշետները կներդրվեն 2015թ.։
Ցուցադրությանը ներկա էին նախարարներ, որոնք նույնպես ելույթ ունեցան, խոսեցին պլանշետների արտադրության մասին:

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER