Share/Bookmark

Նոր դպրոցում կամ հրաշքների աշխարհում

No comment yet

Ողջույն իմ ճամբարային կրթահամալիր, ողջույն այլ մարդիկ: Ես Նարեկն եմ, դեռ 8.2 դասարանից: Ովքեր մեր կրթահամալիրից չեն և չգիտեն մեր ճամբարի մասին, ապա ասեմ, որ հունիսի 1-ից մեզ մոտ ուսումնահետազոտական ճամբար է: Մեր դասարանի ջոկատավարներն են Անահիտ Պետրոսյանն և Լուսինե Սարգսյանը: Այսօր ընկեր Անահիտի հետ պետք է այցելեինք տարբեր դպրոցներ:
Բաժանվեցինք երկու խմբի՝ մի խումբը գնաց Մեդիակենտրոն և չգիտեմ էլ որ դպրոց, իսկ մենք՝ Նոր դպրոց: Նոր դպրոցում առաջինը գնացինք նրանց ներքին բակ, որտեղ երկու լողավազանների մեջ մեր նախակրթարանի սաները չոփ-չոփ էին անում: Այնքան լավն էին երեխաները: Բավականին երկար մնացինք փոքրիկների հետ: Հետո գնացինք մյուս խմբերի մոտ: Տարբեր խմբեր տարբեր աշխատանքներ էին կատարում: Բոլորը պատրաստում էին դրոշակներ: Ամեն մեկի դրոշը յուրովի գեղեցիկ էր: Հետո գնացինք 5-6 տարեկան երեխաների մոտ, ովքեր այս սեպտեմբերին արդեն դպրոց են գնալու: Նրանք նույնպես շատ հետաքրքիր դրոշներ էին պաատրաստում: Քանի որ նրանք դեռ փոքր են, մենք նրանց օգնեցինք: Վերջում նրանց հետ պարեցինք ու երգեցին և վերադարձանք մեր հարազատ Միջին դպրոց: Մեր օրը ավատեցինք այսքանով: Ի դեպ, ես մինչև 6-րդ դասարան, ես սովորել եմ Նոր դպրոցում:




Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER