Երեխաները գիրքն ընթերցելուց հետո պետք է պատասխանեն հարցերին և ուղարկեն Մեդիաօլիմպիադայի հասցեին: Հասնելուն պես սկսեցինք երեխաներին և իրենց ծնողներին տալ մեր գրքերից ու բուկլետներից Իսկ տալուց հետո անպայման բացատրում էինք թե ինչ պետք է անեն հարցերը և այլն, նաև ասում էին մեր կրթահամալիրում գործող ամեն ինչի մասին՝ էլ. գրատախտակների, էլ. գրիչների, նոթբուքն ինձ դասընկեր ծրագրի և այլ բաների մասին: Դե, բնականաբար անբարեկիրթ մարդիկ ևս կային, ովքեր վերցնում էին մեր բուկլետները և քիչ հետո այն ծալելով դարձնում արևածաղիկի աման կամ նման այլ բան:
Մի քանիսը ծանոթ ունեին մեր կրթահամալիրում: Մի քանիսն էլ նույնիսկ մանրամասն հետաքրքրվեցին կրթահամալիրով, որպեսզի իրենց երեխան հաճախեր մեր դպրոց:
Մի խոսքով ասեմ, որ մեր բուկլետների և գրքերի բաժանումը հաստատ անիմաստ չէր և հաստատ արդյունավետ էր:
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն