Մի անգամ աշակերտները գալիս են իմաստունի մոտ և հարցնում.
– Ուսուցիչ, արդեն քանի ամիս է մենք սովորում ենք քեզ մոտ, լսում ենք քո խորհուրդները, անում ենք այն, ինչ դու ես ասում, բայց արդյունքը չենք տեսնում: Միգուցե՞ մենք չենք կարող քեզ պես իմաստուն դառնալ:
Ուսուցիչը վեր է կենում տեղից, մոտենում է ծառին, քաղում է ճյուղից կախված խնձորը և առաջ պարզելով այն՝ պատասխանում.
– Նայեք այս խնձորը: Այն միանգամից չի եղել: Սկզբում եղել է սերմը, սերմը ջրվել ու մշակվել է, ապա դուրս են եկել առաջին ծիլերը, տարիների ընթացքում այդ ծիլերը դարձել են ծառ, ծառը մեծացել է և մի օր էլ բերք է տվել: Այն գիտելիքները, որ դուք հիմա ստանում եք, դրանք ընդամենը սերմերն են, որոնք պետք է ջրեք, մշակեք, որպեսզի մի օր դրանք բերք տան:
Աղբյուրը՝ success.am
Հ.Գ. Առակը շատ խորիմաստ էր և ինձ շատ դուր եկավ ու այդ իսկ պատճառով այն տեղադրեեցի բլոգում:
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն