Share/Bookmark

Լոլիկը քրիստոնեական է և այն ուտելը հարամ է. Եգիպտոսի ժողովրդական իսլամական միություն

No comment yet

Եգիպտոսի ռադիկալ իսլամիստական հայացքներով հայտնի Եգիպտոսի ժողովրդական իսլամական միության Facebook-ի պաշտոնական էջում հայտնված գրությունը զարմացրել է բոլորին։



Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով Now Lebanon կայքին, Եգիպտոսի ժողովրդական իսլամական միության Facebook-ի պաշտոնական էջում տեղադրվել է լոլիկի լուսանկար, որի տակ գրվել է հետևյալը. «Լոլիկը քրիստոնեական է։ Դրա ապացույցն այն է, որ կտրելու ժամանակ նրա ներսում խաչ է երևում։  Լոլիկ ուտելը հարամ է»։

Milliyet-ը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Մուբարաքին գահընկեց անելուց հետո Եգիպտոսում զավեշտալի բաներ են տեղի ունենում՝ մեջբերելով ամիսներ առաջ խորհրդարան բերած օրինագիծը, ըստ որի, կնոջ մահից հետո 6 ժամվա ընթացքում ամուսինը կարող է սեքսով զբաղվել մահացած կնոջ հետ։

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER