Archive for December 2011
Բարև Ձեզ: Ես Սահակյան Նարեկն եմ: Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, mocak.am կայքի կազմակերպած հեքիաթների մրցույթի ամփոփումն էր: Բոլոր այն մասնակիցները, ովքեր գտնվում էին լավագույն քսանյակում, պետք է հավաքվեին Հայաստանի գիտությունների ակադեմիայի շենքի դիմաց: Ինձ թվում է` կռահեցիք, որ ես նույնպես գտնվում էի ցուցակում: Քրոջս հետ էի գնացել։
Mocak.am-ի մրցույթի ամփոփումը
Կարդալ
Թեգեր-
mocak.am,
ամփոփում,
մրցույթ,
Նարեկ Սահակյան
Բարև Ձեզ: Ես Սահակյան Նարեկն եմ: Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, mocak.am կայքի կազմակերպած հեքիաթների մրցույթի ամփոփումն էր: Բոլոր այն մասնակիցները, ովքեր գտնվում էին լավագույն քսանյակում, պետք է հավաքվեին Հայաստանի գիտությունների ակադեմիայի շենքի դիմաց: Ինձ թվում է` կռահեցիք, որ ես նույնպես գտնվում էի ցուցակում: Քրոջս հետ էի գնացել։
Էներգետիկ ռեսուրսներ
Նավթ, գազ, ածուխ: Սրանք երեք բնական ռեսուրսներ են, որոնք մենք՝ մարդ արարածներս օգտագործում ենք հնարավորինս շատ գումար ստանալու նպատակով: Ե՛վ նավթը, և՛ ածուխը, և՛ գազը շատ կարևոր են մեզ համար: Նավթի միջոցով ստանում ենք բենզին, որի միջոցով էլ աշխատում են մեր մեքենաները: Գազի միջոցով նույնպես աշխատում են մեր մեքենաները, և ի տարբերություն բենզինի, այս մեթոդն ավելի էժան է: Բացի այդ բնակչության մեծ մասը իրենց տները ջեռուցում են գազով: Ածուխի շնորհիվ աշխատում էին գնացքեր: Աշխարհում կան երկրներ, որտեղ ածուխով աշխատում են ՋԷԿ-երը, կաթսայատները, մի խոսքով՝ ածուխը օգտագործում են արպես վառելանյութ:
Հիմա այս ամենին նայենք էկոլոգի աչքով: Նավթաարդյունաբերությունը կարող է նաև մեծ աղետ հանդիսանալ կենդանական և բուսական աշխարհի համար: Օրինակ, եթե նավթահորը/նավթ հանող սարքը/ պայթի, ապա նավթը կխառնվի օվկիանոսի, ծովի ջրի մեջ և կենդանիները կթունավորվեն ու կենդանական աշխարհի եծ մասը կոչնչանա:
Իսկ այն գազը, որը մենք օգտագործում ենք, թունավոր է, և եթե շնչենք այն, ապա կթունավորվենք և, բնականաբար, կմահանանք: Պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի մեր տներում գազի արտահոսք չլինի և չթունավորվենք:
Ածխի հանքերի երկու տեսակ կա՝ մեկում մի անցք են բացում և այդ անցքից հանում ընդերքի ածուխը, որի արդյունքում առաջանում են փլվածքներ: Իսկ մյուս դեպքում ծառահատումներ են իրականացնում, մեծ տարածքներ փորում և հանում ածուխը:
Աշխարհում չկա որևէ օգտակար բան, որը չունենա թեկուզ մի վնասակար կողմ, սակայն մենք պետք է փորձենք հնարավորինս քիչ վնասենք բնությանը:
Այլընտրանքային էներգիայի աղբյուր է քամին, արևը: Քամուց մենք ստանում ենք էներգիա հողմակայանների միջոցով, իսկ արևից՝ հատուկ արևային մատկոցների միջոցով, որը Հայաստանում այնքան էլ տարածված չէ, մինչդեռ մեր հարևան Թուրքիայում, գրեթե բոլոր տների տանիքներին կա արևային մատկոցներ:
Աղբի տեսակավորումը և այլն
Աղբը ունի մի քանի տեսակ.
Ø Սննդային
Ø Թղթի
Ø Պլաստմասե իրերի
Ø Պոլիեթիլենի
Երևի տեսակներն այսքանն են: Հայաստանը այն երկրներից է, որտեղ աղբի խնդիրը մեծագույն հիմնախնդիրներից է: Յուրաքանչյուր փողոցում կարող ենք գտնել թե ծխախոտի մնացորդներ, թե շշեր, թե այլ տեսակի աղբ: Սակայն մենք կարող ենք աղբը օգտագործելով շահույթ ստանալ՝ կարող ենք վերամշակել աղբը: Օրինակ՝ Հայաստանում գործում է CleanLand ընկերությունը, որը զբաղվում է աղբի վերամշակմամբ, հատկապես՝ պլաստմասե շշերի և պոլիեթիլենի տոպրակների: Գործարանում շշերը տեսակավրվում են ըստ գույների, ապա լվացվում և հատուկ սարքերով աղվում: Դրանք աղալուց հետո ուղարկում են տարբեր երկրներ, որտեղ էլ վերամշակելուց հետո, աղացած շշերից ստանում են սինթետիկ թելեր, սինտիպոն:
Ցավոք, բայց Հայաստանում չկա սննդային աղբ վերամշակող գործարան: Ըստ իս, սննդային աղբից կարող ենք ստանալ կենդանիների կեր, կարող ենք մեր սննդային աղբը վերամշակելով անվճար կերակրենք կենդանիներին, միգուցե կենդանաբանական այգու կենդանիններին, որոնք կերի պակաս հաստատ կունենան: Հուսանք, որ Հայաստանում մի օր կբացվեն տարբեր տեսակի աղբի վերամշակման գործարաններ:
Մեր կրթահամալիրում աղբամաններ չկան՝ աղբը տեսակավորում ենք և հնարավորին մեր աղբահանությունը կատարում անթափոն: Սննդային աղբով կենդանիներին կերակրում, պոիեթիլենի տոպրակներն ու պլաստիկ շշերը հանձնում CleanLand ընկերությանը, թուղթ մակուլատուրա հանձնում: Կոչ եմ անում մյուս դպրոցներոին ևս, որպեսզի իրենք էլ իրենց դպրոցներում աղբահանումը կատարեն հնարաորինս անթափոն:
Էներգետիկ ռեսուրսներ և աղբ
Կարդալ
Թեգեր-
ածուխ,
աղբ,
անթափոն,
գազ,
Էկո,
էներգետիկ ռեսուրս,
թափոն,
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,
նավթ

Ամեն առավոտ, ինչպես բոլոր դպրոցականները, արթնանում, լվացվում, նախաճաշում եմ և այլն: Այս ամենից հետո գնում եմ դպրոց: Ճանապարհին անըդհատ հանդիպում եմ թափառական շների: Դե բնականաբար նրանք ինձ մի փոքր վախեցնում են: Հա, ասեմ, որ նրաց այսպես ասած <<կացարանը>> կառուցել են մեր բակի ավտոտնակների տերերը, բայց շների համար չէ: Նրանք ուղղակի իրենց ավտոտնակների վրա տանիք են կառուցել, որ անձրևաջրերը չլցվեն: Բայց ահա, շները այդ օգտագործում են որպես իրենց <<օթևան>>:Շները դարձել են իմ դասընկերը: Չկարծեք, որ նրանք գալիս են ինձ հետ դպրոց, նստում դասի, այլ ամեն առավոտ անցանկալի ձևով ուղեկցում եմ ինձ դեպի դպրոց: Ինչքան կարելի է դպրոց գնալ շների ոհմակների մեջ քայլելով: Բայց փառք Աստծո, որ արդեն երևի մի քանի օր է, որ նրանք քչացել են: Ամբողջ ոհմակից մնացել է ընդամենը մի քանիսը: Շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հավաքել են այդ <<թափառական>> շներին, բայց շնորհակալ ու գոհ կլինեի, եթե նրանք բռնեին բոլոր շներին, քանի որ եթե մի քանիսը մնան, կարող է նորից բազմանան և շներով լցնեն մեր թաղամասը: Ու վատն այն է, որ ես ինչ-որ խուլ <<չոլում>> չեմ ապրում: Ես ապրում եմ մեր դպրոցի՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի դիմացի շենքում: Դե ինչպես հասկացաք այս խնդիրը բարեբախտաբար կիսով չափ լուծվել է: Հուսով եմ, որ ապագայում այս հարցը լիովին կլուծվի և այլևս չի կրկնվի:
Շներն ինձ դասընկեր
Կարդալ
Թեգեր-
դասընկեր,
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,
Շուն

Այսպես նայելով, կկարծեք, թե անհետաքրքիր բան է: Սակայն դա այդպես չէ: Անհրաժեշտ է մտնել ներքևում նշված հղումով, պատասխանել տրվող 21 հարցերին և վերջում կարդալ նամակը: Խորհուրդ է տրվում դաշտերը լրացնելուց լինել անկեղծ և լրացնել իրական տվյալներ: Ստացված հետաքրքիր նամակները կարող եք գրել մեկնաբանություններում:
Իսկ դու նամակ գրե՞լ ես Ձմեռ Պապիկին
Կարդալ
Այսպես նայելով, կկարծեք, թե անհետաքրքիր բան է: Սակայն դա այդպես չէ: Անհրաժեշտ է մտնել ներքևում նշված հղումով, պատասխանել տրվող 21 հարցերին և վերջում կարդալ նամակը: Խորհուրդ է տրվում դաշտերը լրացնելուց լինել անկեղծ և լրացնել իրական տվյալներ: Ստացված հետաքրքիր նամակները կարող եք գրել մեկնաբանություններում:
Տասնյակ տարիներ առաջ կար մի մարդ՝ Նոթեր Բուք անունով: Նոթերն ապրում էր ՏՀՏ անունով մի գյուղում: Ինչպես գյուղում ապրող բոլորը, նա էլ հասարակ կյանքով էր ապրում ՝ հավ էր պահում, կով, ոչխար, աճեցնում էր տարբեր բույսեր, իսկ հետո վաճառում և այդպես գումար վաստակում: Ասեմ, որ նա, բացի իր տնտեսությունից, սիրում էր նկարել:
Օրերից մի օր՝ երեկոյան, հեռուստացույցի առջև նստած, թարս դրված տետրը բացեց և սկսեց վրան փոքրիկ քառակուսիներ ու վանդակներ նկարել: Նկարեց վերջացրեց և հանկարծ նկատեց, որ դա շատ նման է Համան Կարգիչի ստեղծած համակարգչի ստեղնաշարին և էկրանին: Մտածեց-մտածեց և որոշեց մի քանի օրով իր շատ սիրելի բույսերին և կենդանիներին վստահել իր հարևանին և մեկնել տարբեր երկրներ, բերել համապատասխան իրեր, որ պատրաստի նոր և ավելի փոքր համակարգիչ: Սկզբում եկավ Հայաստան և այստեղից իր հետ տարավ հայոց հողի, քարերի տեսակների՝ մարմարի, տուֆի և այլ տեսակների կտորներ: Հետո մեկնեց այլ երկրներ, էլի բերեց տարբեր իրեր և այլն: Վերջում, գնալով մի երկիր, որին կոչում էին «Հրաշքների աշխարհ», փորձեց գտնել հազվադեպ փափուկ ապակի: Շատ փնտրեց, բայց չգտավ: Հասավ մի տեղ, ուր բացվեց երեք ճանապարհ, որոնք տանում էին կամ դեպի վառ ապագա, կամ դեպի դժգույն անցյալ: Մեջտեղի ճանապարհին նա հանկարծ նկատեց մի մուրացիկ մանկիկի: Մանկիկին խնդրեց, որ իրեն ճիշտ ուղին ցույց տա, բայց մուրացիկ երեխան հաշմանդամ էր, և չէր կարողանում շարժվել: Բայց նա կարողանում էր լսել ու շատ դժվար խոսում էր: Նոթեր Բուքը, տեսնելով նրա անապահով վիճակը, խղճաց և իր ուտելիքից տվեց նրան: Երեխան կերավ և իրեն մի փոքր ուժեղ զգաց: Նոթերը նրան հասկացրեց իր ցանկությունը, իսկ տղան միայն կարողացավ ասել այսպես.
-Խխխնդրուում եմ, մեեջտեղիի ճաամփոով չերթաս: Ես մի աամիս առաջ եմ խաղալով գնացե ընդե ու սենց հետ եկէ:
Նոթերը երխային լսեց և չգնաց մեջտեղի ճանապարհով: Փոխարենը գնաց ձախ կողմում գտնվող ճամփով: Այնտեղ հանդիպեց ևս մի լաբիրինթոսի: Այնտեղ էլ պետք է չկանգներ այն համակարգչի վրա, որի տակ թաքնված էր մի ահռելի հրեշ: Դե մեր Նոթերին բախտ վիճակվեց բարեհաջող անցնել այդ լաբիրինթոսը: Անցավ, բայց չգտավ փափուկ ապակին: Ետ դարձավ տղայի մոտ և գնաց աջ կողմում մնացած արահետով: Գնաց ու քիչ անց հանդիպեց նույն որոգայթին: Սակայն արդեն փորձված լինելով՝ կրկին անցավ համակարգիչների վրայով և վերջապես գտավ հազվադեպ փափուկ ապակին: Այն լցրեց իր ռետինե պայուսակի մեջ և գնաց: Գնաց-գնաց ու հասավ հաշմանդամ մանկիկին: Նոթերը հանեց փափուկ ապակին, որ զարմացնի տղային, բայց հանկարծ պատահեց մի հրաշք: Ապակու միջից ինչ-որ ճառագայթներ ելան և ուղղվեցին դեպի երեխան: Վայրկյաններ անց մուրացիկ ու հաշմանդամ տղան, ով բոլորից ուտելիք էր մուրում, դարձավ առողջ, ուժեղ և շատ գեղեցիկ հագնված տղա: Երկուսն էլ այդ հրաշքից զարմացել էին և չէին հավատում դրան: Մի փոքր էլ
անցավ և նրանք ուշքի գալով միասին վերադարձան Նոթերի հայրենի գյուղ: Նոթերը որոշեց տղային որդեգրել և պահել իր մոտ: Տղայի անունը նա դրեց Փափկապակի: Նոթերը նրան կրճատ ասում էր Փափկ: Փափկը, արդեն գրեթե գիտնական դարձած, Նոթերին օգնում էր ամեն գործում՝ և՛ խնամում էր կենդանիներին, և՛ խնամում էր բույսերին: Այսպիսով՝ Փափկապակին դարձավ Նոթերի շատ սիրելի տղան: Նրանք միասին պատրաստեցին մեր այժմյան տեխնոլոգիական հրաշքը՝ նոթբուքը: Տղան չհամաձայնեց, որ նոր սարքը կոչվի իր անունով և Նոթերը որոշեց նոր սարքի անունը դնել իր անվամբ՝ Նոթբուք: Բայց նոթբուքը չուներ ոչ վեբ-տեսախցիկ, ոչ բարձրախոս և ոչ էլ սկավառակակիր: Նրանք շատ էին տխրել, որ այդ սարքերը գոյություն չունեն աշխարհի վրա, բայց հանկարծ երկնքից ընկավ երեք սարք՝ վեբ-տեսախցիկ, բարձրախոս և սկավառակակիր: Դրանցից երեքն էլ նոթբուքինն էին:
Նարեկ Սահակյան
Նոթբուք կամ տեխնոլոգիական հրաշք
Կարդալ
Թեգեր-
mocak.am,
գյուտ,
Համան Կարգիչ,
հայտնագործում,
նոթբուք,
Նոթեր Բուք,
տեխնոլոգիական հրաշք

Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում (Հակոբ Կոջոյան, Երվանդ Քոչար, Մհեր Աբեղյան, Հրայր Իսաբեկյան, Արտաշես Հովսեփյան և ուրիշներ),
երաժշտության
մեջ
(Գևորգ Բուդաղյանի «Խանդութ»
երաժշտական
կոմպոզիցիան՝
ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի
Դավիթ»
բալետ-օպերան
և
այլն),
կինոարվեստում
(«Սասնա
ծռեր»,
ռեժիսոր՝ Արման Մանարյան, 2010 թ., մուլտֆիլմ), թատրոնում։
Էպոսի կերպարներին անդրադարձել են նաև քանդակագործության մեջ, որի լավագույն
նմուշներից
է
Դավթի՝
կայարանամերձ
հրապարակում
տեղադրված
արձանը:
Սասունցի Դավթի արձանը կոփածո պղնձից և բազալտից արձան է, որի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Արձանի բնորդն է հանդիսանում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը:
Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի
առջև,
փոխարինել
է
1939 թվականից
տեղադրված
գիպսե
տարբերակին։
Դավթի
մարմինը
շարժման
մեջ
է՝
պատրաստ
մարտի:
Նրա
հեքիաթային
ձին՝
Քուռկիկ
Ջալալին,
ծառս
է
եղել
հսկայական
բազալտե
ժայռի
վրա:
Սմբակների
տակ,
ժայռի
անկյունում
բրոնզե
թասն
է՝
հայ
ժաղովրդի
համբերության
խորհրդանիշը:
Քանդակը
տեղադրված
է
25 մետր
տրամագծով
ջրավազանի
կենտրոնում
և
պատվանդանի
հետ
ընդհանուր
բարձրությունը
12,5 մետր
է:
Արձանը
բազմաթիվ
անգամ
պատկերվել
բացիկների
և
ամսագրերի
շապիկներին,
բուկլետներում,
լուսանկարներում,
գրքերի
նկարազարդումներում
և
ճամփորդական
ուղեցույցներում`
դառնալով Երևանի խորհրդանիշներից
մեկը:
Կարծում եմ, որ «Սասունցի Դավիթ» արձանը Երևանի ամենահաջողված արձաններից մեկն է, և երևի դա է պատճառը, որ արձանը պատկերվել է բացիկների, ամսագրերի շապիկների վրա, բուկլետներում և այլն: Նաև արձանը պատկերվել է Երևանի Մետրոպոլիտենի ժետոնների վրա: Բացի այս ամենից, կարևորն այն է, որ մեր Հայոց էպոսը, որը հնագույն էպոսներից է աշխարհում, իր հերոսներից մեկի՝ Սասունցի Դավթի քարե մարմնավորումն ունի Երևանում:
«Սասնա ծռեր» էպոսը՝ արվեստում
Կարդալ
Թեգեր-
1939,
1959,
Երևան,
Երվանդ Քոչար,
Խոսքի մշակույթ,
ՀԽՍՀ,
Սասունցի Դավիթ,
Վանուշ Խանամիրյան

1817 թվականին, Մերի Շելլին, իր ամուսինը և իր ընկերները մեկնեցին Շվեյցարիա երեկույթի: Երբ նրանք այնտեղ էին, գիշերը պատահեց սարսափելի փոթորիկ: Անձրև էր գալիս, և անընդհատ որոտ ու կայծակ էր լինում: Մերին իր ընկերների հետ դուրս չէր գնում: Նրանք որոշեցին ներսում մնալ և պատմել ուրվականների մասին հեքիաթներ և պատմություններ:
Ֆրանկեյնշտեյն
Կարդալ
Թեգեր-
1817 թ,
Mary Shelley,
Մերի Շելլի,
Նարեկ Սահակյան,
Ֆրանկեյնշտեյն
1817 թվականին, Մերի Շելլին, իր ամուսինը և իր ընկերները մեկնեցին Շվեյցարիա երեկույթի: Երբ նրանք այնտեղ էին, գիշերը պատահեց սարսափելի փոթորիկ: Անձրև էր գալիս, և անընդհատ որոտ ու կայծակ էր լինում: Մերին իր ընկերների հետ դուրս չէր գնում: Նրանք որոշեցին ներսում մնալ և պատմել ուրվականների մասին հեքիաթներ և պատմություններ:
Մի ծերունի ուներ երկու տղա: Մի անգամ կրտսեր որդին ասաց հորը.
-Հայր, տուր ինձ քո ունեցվածքից իմ բաժինը:
Հայրը տվեց իր ունեցվածքը, տղան վերցրեց իր ժառանգությունը և մեկնեց արտերկիր:
Այնտեղ նա շատ ուրախ էր ապրում, ոչնչից ետ չէր մնում: Սակայն շուտով նրա գումարը վերջացավ: Իսկ այդ ժամանակ հենց այդ երկրում սով սկսվեց: Եվ տղան հանկարծ ուշքի եկավ և ասաց.
-Ինչքան մարդիկ են իմ հորից հաց ստացել, իսկ ես մահանում եմ քաղցից: Կգնամ հորս մոտ և կասեմ նրան՝ <<Հայր, ես մեղք եմ գործել քո հանդեպ և արժանի չեմ քո որդին կոչվելու: Ներիր ինձ և դարձրու քո քո ծառաներից մեկը:
Առակ անառակ որդու մասին
Կարդալ
Թեգեր-
անառակ որդի,
առակ,
առակ անառակ որդու մասին,
եղբայրներ,
Նարեկ Սահակյան
Մի ծերունի ուներ երկու տղա: Մի անգամ կրտսեր որդին ասաց հորը.
-Հայր, տուր ինձ քո ունեցվածքից իմ բաժինը:
Հայրը տվեց իր ունեցվածքը, տղան վերցրեց իր ժառանգությունը և մեկնեց արտերկիր:
Այնտեղ նա շատ ուրախ էր ապրում, ոչնչից ետ չէր մնում: Սակայն շուտով նրա գումարը վերջացավ: Իսկ այդ ժամանակ հենց այդ երկրում սով սկսվեց: Եվ տղան հանկարծ ուշքի եկավ և ասաց.
-Ինչքան մարդիկ են իմ հորից հաց ստացել, իսկ ես մահանում եմ քաղցից: Կգնամ հորս մոտ և կասեմ նրան՝ <<Հայր, ես մեղք եմ գործել քո հանդեպ և արժանի չեմ քո որդին կոչվելու: Ներիր ինձ և դարձրու քո քո ծառաներից մեկը:
Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.