Երկարամազ, զոլավոր Մաշա անունով կատուն փրկել է Ռուսաստանի փողոցներից մեկում լքված երեխային. երբ կատուն բարձրացել է արկղի մեջ, նա ընկեցիկ երեխայի մոտ է գնացել և նրան տաք պահել,-ասում են առողջապահական ընկերության աշխատակիցները:
«Երեխան դրսում մի քանի ժամ է մնացել և շնորհիվ Մաշայի, չի վնասվել»,-ասել է հիվադնանոցի խոսնակը Central European News-ին:
Բեղավոր հերոսը անգամ մլավել է՝ անցորդների ուշադրությունը գրավելու համար:
«Նա շատ հանգիտ ու բարեկամական է. երբ լսեցի նրա մլավոցը, կարծեցի՝ վիրավորել է ինքն իրեն»,-ասաց Օբնինսկ քաղաքի բնակիչ Իրինա Լավրովան,-«Սովորաբար, նա գալիս
էր
ինձ
ողջունելու:
Դուք
պատկերացնո՞ւմ
եք
իմ
վիճակը,
երբ
ես
տեսա
նրան՝
երեխայի
կողքին
պառկած»:
Մաշան բոլորի կատուն է՝ նրան խնամում են տեղի բնակիչնեը: Ըստ CEN-ի՝ երբ կատուն նա գտել է երեխային, ով, պարզ է, իրենից մեծ չափի է, «վերցրել է իր խնամքի տակ», որպես իր սեփական երեխային:
«Ակնհայտ է, որ նրա մայրական բնազդներն են խոսել, և նա ցանկացել է պաշտպանել երեխային»,-բացատրեց Լավրովան,-«Երեխան լավ էր հագնված. ուներ փոքրիկ գլխարկ և ով որ թողել էր նրան այդտեղ, անգամ տակդիրներ ու մանկական սնունդ էր թողել:
Երեխային անմիջապես տարել են հիվանդանոց, ուր նրան բուժօգնություն են ցուաբերել
և
հայտարարել,
որ
նա
առողջ
է:
Երեխայի
հայտնաբերումից
հետո
տեղի
բնակիչները
Մաշային
հերոս
են
կոչում,
և
նա
արդեն
«քաղում
է
դրա
օգուտները»:
«Շենքի բոլոր բնակիչները հպարտ են նրանով: Մենք նրա օրգանիզմը փչացրել էինք՝ տալով փտած սնունդ, բայց հիմա նրան տալիս ենք իր սիրելի ուտելիքը»,-նշել է Լավրովան:
Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.nypost.com
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն