Share/Bookmark

Հրաբխային կղզիները միանում են իրար

No comment yet
Խաղաղ օվկիանոսի մի հրաբխային կղզի միացել է հարևան կղզուն և ցամաք է ձևավորվել,-հաղորդում է ԱՄՆ տիեզերական  գործակալությունը:
Միավորված կղզին ընկած է Տոկիոյից 1000 կմ հարավ: Այն ծովի հատակին եղած ժայթքումների պատճառով է գոյացել և տարածում է բավականաչափ նյութեր՝ ցամաքը ծովի մակարդակից բարձրացնելու համար:

2013 թվականի նոյեմբերին նոր կղզին հասավ մինչև Նիշինո-շիմա՝ մի այլ հրաբխային ցամաք, որը վերջին անգամ ընդլայնվել էր 70-ականներին:
Չորս ամիս անց հին ու նոր կղզիներն արդեն մեկ կղզի էին:
Կղզու նոր մասը, որն այժմ ավելի մեծ է, քան Նիիջիման, ավելի երկար է քան բուն Նիշինո-շիման:
Ըստ NASA-ի` երկու բուրգեր են ձևավորվել բուն խառնարանի կողքին և ավելի քան 60մ բարձր են ծովի մակարդակից:
Հաղորդում են, որ հրաբխային լավայի հոսքերը ամենաակտիվը կղզու հյուսիսային ծայրամասում են:

Նոր ցամաքը Օգասավարայի (Բոնին) կղզախմբի մեջ է գտնվում:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.bbc.com

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER