Share/Bookmark

Հրավառություն հենց մայրուղում

No comment yet
Չինաստանի մայրուղիներից մեկում վարորդները ականատես են եղել մի հանպատրաստից հրավառության, երբ հրավառությունների պայթուցիկներով լի բեռնատարը պայթել է. ենթադրվում է, որ այն պատահել է վարորդների ծխախոտի պատճառով:

Բեռնատարի վարորդը՝ Քուան Շենը, Չենդի մայրուղով տանում էր հրթիռ-հրավառությունները , երբ նա ներքև իջեցրեք պատուհանի ապակին, որպեսզի իր ծխախոտի ծուխը դուրս գա մեքենայի խցիկից,-հաղորդում է European News-ը:
«Մենք կասկածում ենք, որ պատճառը քամին էր, որը կայծը հետ է քշել՝ դեպի բեռնատարի բեռնախցիկը, որտեղ կրակի ամբողջ «պաշարն» էր»-CEN-ին ասել է ոստիկանության մամուլի խոսնակը:
«Ես տուն էի գնում, երբ դիմացիս բեռնատարը հանկարծ պայթեց»,-ասում է Շինգ Հանգը,-«Ես տեսա վարորդին, ով դուրս եկավ և վազեց ճանապարհի մյուս կողմը, հենց շուրջը տրաքեց բազմերանգ հրթիռ-հրավառությունը»:
Հենց նոր լքված բեռնատարի վարորդը հանկարծակի սեղմել է մեքենայի արգելակները, երբ գունագեղ բեռը պայթել և լուսավորել է գիշերային երկինքը:
Հրշեջները տարհանել են ապշած վարորդներին և տարել ապահով հեռավորության վրա մի վայր, ապա աշխատել մեկուսացնել կրակը, քանի որ հրավառությունը շարունակել է պայթել իրենց շուրջը:
«Սա մի հսկայական ու վտանգավոր հրդեհ էր՝ պայթող հրավառության արդյունքում առաջացած»,-ասել է տեղի հրշեջ ծառայության մամլո խոսնակը,-«Մեր մարդիկ շատ հեշտ կարող էին վնասվել հրավառություններից մեկից»։

Ըստ CEN-ի, Քուանին տարել են ոստիկանություն, նրան մեղադրանք է առաջադրվել մեքենան անփույթ վարելու համար:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.nypost.com

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER