Share/Bookmark

Օդանավակայանում գտնվել է ճամպրուկով շուն

No comment yet
Կենդանիների բարեգործական կազմակերպությունը փորձում է գտնել երկաթուղային կայարանում գտնված ճամպրուկով շան տիրոջը: Շար-պեյի խառնուրդ որձ շունը հայտնաբերվել է հունվարի 2-ին Շոտլանդիայի Էռ քաղաքի կայարանի բազրիքից կապված,:
Ճամպրուկում էր շան բարձը, խաղալիքը, ուտելիքի ամանը և ուտելիք:

Շոտլանդական SPCA(Կենդանիների հանդեպ դաժանության կանխարգելման կազմակերպություն)-ը շան վրա տեղադրված միկրոչիպի միջոցով գտել է շան նախկին տիրոջը, բայց նա ասել է, որ շանը 2013-ին վաճառել է ինչ-որ մեկին, ում մասին մանրամասներ չգիտի:
Տեսուչ Սթևարթ Թեյլորը ասում է. «Շունը միկրոչիպ ունի և մենք կարողացանք պարզել նրա անունը՝ Կայի: Մենք կապվեցինք միկրոչիպում գրանցված տիրոջ հետ, ով ասաց, որ նա Կայիին 2013 թվականին Գամթրիում վաճառել է: Դաժան միջադեպ: Ցավոք, ոչ ոք չկարողացավ ասել մեզ այն մարդու հասցեն, ով գնել էր շանը»:
Տեսուչ Թեյլորը ասաց, որ այս գործում շատ կարևոր է. շունը համացանցով վաճառելու հնարավորության հետևանքները։
Նա ասաց, որ գնորդները հաճախ այն մարդիկ են, ովքեր շատ քիչ բաներ գիտեն կենդանիների մասին:
«Չնայած նրան, որ Կայիին լքել են՝ իր ունեցվածքով, միջադեպը, միևնույն է, դաժան է, և մենք ձգտում ենք գտնել պատասխանատու անձին», - ավելացրել է տեսուչը:
«Եթե որևէ մեկը կարող է օգնել, կապվեք հնարավորինս շուտ»:
Կային մոտ երկու-երեք տարեկան է և շատ հաճելի շուն է՝ հիանալի ներաշխարհով: Մենք նրան կխնամենք մինչև նրա համար կգտնենք մշտական ու սիրող տուն:

Բարեգործական կազմակերպությունը հիշեցնում է շան տերերին, որ կենդանուն լքելը ըստ «Կենդանիների առողջություն և բարեկեցություն» օրենքի(Շոտլանդիա), համարվում է հանցագործություն»:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.bbc.com

Post a Comment

Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER