Ինչպե՞ս նկատողություն անել երեխային` առանց ազդելու նրա ինքնագնահատականի վրա
Ինչպես գրել եմ իմ «Ինչու է երեխաների մի մասը պայքարում՝ հասնելու իր ուզածին, իսկ մյուս մասը՝ հանձնվում» հոդվածում, լավագույն գովեստը ջանասիրության համար արվածն է, այլ ոչ երեխայի ունակությունների:
Ինչպես գրել եմ իմ «Ինչու է երեխաների մի մասը պայքարում՝ հասնելու իր ուզածին, իսկ մյուս մասը՝ հանձնվում» հոդվածում, լավագույն գովեստը ջանասիրության համար արվածն է, այլ ոչ երեխայի ունակությունների:
Նույնը կարելի է ասել նաև նկատողություն անելու դեպքում:
Ըստ Կոլումբիայի Համալսարանի հետազոտողների մի ուսումնասիրության՝
մանկապարտեզներին
մի
սցենար
է
տրվել.
ուսուցիչը
հանձնարարում
է
երեխաներին
լեգոյից
տնակ
կառուցել,
և
նրանք
մոռանում
են
պատուհաններ
դնել:
Հետո
ուսուցիչն
ու
երեխան՝
օգտագործելով
տիկնիկներ
և
խոսելով
դրանց
փոխարեն,
դերերով
խաղ
են
խաղում:
(Հետազոտողները
երբեմն
օգտագործում
են
այս
մոտեցումը,
քանի
որ
երեխաները
հեշտությամբ
են
իրենց
պատկերացնում
և
«ներքաշում»
դերային
խաղի
մեջ)։ Խաղալով իր տիկնիկի
դերը՝
ուսուցիչն
ասում
է.
«Տունը
չունի
պատուհաններ»,
և
նկատողություն
է
անում
հետևյալ
երեք
ձևերից
որևէ
մեկով:
Անձի քննադատություն.
«Ես
հիասթափված
եմ
քեզնից»:
Արդյունքի
քննադատություն. «Ճիշտ ձևով չէ գործն
արված,
քանի
որ
խորանարդները
ուղղված
չեն,
և
դեռևս
խառնաշփոթ
է
տիրում»:
Գործընթացը
քննադատելը. «Միգուցե դու դա անելու
մեկ
ուրիշ
ձև՞
մտածես»:
Հետազոտողները դրանից հետո Մելիսսա Քեմինսի և Քերոլ Դուքեի գլխավորությամբ, վերլուծեցին երեխաների
ինքնագնահատականը՝որի
օգտագործման
դեպքում
որքանով
նրանք
իրենց
զգացին
խելացի,
լավը,
սիրուն
կամ
գրագետ:
Երեխաները
գնահատեցին
իրենց
տրամադրությունը
և
տունը՝
որպես
արդյունք:
Բնավորության
քննադատելը բացասաբար
է ազդում
ինքնագնահատականի, տրամադրության
և հաստատակամության
վրա.
Առաջին ձևով նկատողություն արված երեխաները իրենց ցածր գնահատեցին, ունեին բացասական տրամադրություն, հաստատակամությունը պակասել
էր
և
ավելի
հավանական
է,
որ
այս
դեպքում
իրենց
կդիտարկեն
որպես
անտեսված,
և
դա
կանդրադառնա
իրենց
բնավորության
վրա
(զարգացող
մտածելակերպի
փոխարեն
քարացած
մտածելակերպ):
Գործընթացի համար քննադատված երեխաները ունեին շատ ավելի դրական վարկանիշ յուրաքանչյուր կարգում, մինչդեռ
արդյունքի
համար
քննադատված
երեխաները
«վայրէջք
էին
կատարել»
մեջտեղում:
Երեխաներին հանձնարարվեց շարունակել դերային
խաղը.
«Ի՞նչ
պատահեց
հետո»:
Անձը
քննադատված
երեխաների
պատասխանները
մի
փոքր
սրտճմլիկ
էին:
«Նա պետք է լաց լինի ու գնա քնելու»
«Ուսուցիչը զայրացավ ու գնաց տուն»
«Նա պետք է ընդմիջում անի»
Ընթացքի համար քննադատված երեխաների պատասխանները.
«Ես կարող եմ ավելի լավ անել այդ, եթե մի փոքր ժամանակ տաք»
«Ես այն կքանդեմ և նորից կպատրաստեմ՝ այս անգամ արդեն պատուհաններով»
«Ես կասեի, որ սա դեռ ավարտին հասցված չէ, հետո ես կարող
եմ
թղթից
քառակուսիներ
կտրել
և
փակցնել
տան
վրա»:
Գրողը տանի: Ճի՞շտ է:
Ի՞նչ ասել:
Ես իմ «Զրոյից հինգ. դաստիարակության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված 70 անհրաժեշտ խորհուրդ
(Zero to Five: 70 Essential Parenting Tips Based on Science)» գրքում
օրինակներ
եմ
բերել,
որ
ցույց
տամ,
որ
գործընթացը
քննադատելը
ավելի
լավ
է,
քան
անձը
քննադատելը.
«Ինչ եք կարծում, ի՞նչ տեղի ունեցավ այստեղ»:
«Ինչպե՞ս պետք է անենք մյուս անգամ»:
«Կարո՞ղ ես այն անելու ավելի լավ տարբերակ մտածել»:
Այս տիպի խոհուն մոտեցումը ինձ համար օգտակար եղավ, երբ ես բալիկիս հետ լեգոյով տուն չէի կառուցում: Այսպիսի հարցերը օգնում են ինձ ազատություն տալու նրան՝ ձևավորելու սեփականից դուրս բաներ. և ի վերջո, սովորեցնել նրան գնահատել իրեն կամ իր ենթադրությունները սեփական «ես»-ի մասին:
«Է՞լ ինչ ձևով կարող ես այդ անել»,-հարցրի, երբ բալիկս չէր կարողանում կոճկել իր ամենասիրելի կամբինիզոնի ժապավենները, քանի որ ամրակները
շրջվել
էին:
Կամ
երբ
«նրա»
պայուսակը
անընդհատ
ընկնում
էր
ուսից,
քանի
որ
այն,
իրականում,
իմ
պայուսակն
էր:
Երբ նա նյարդայնանում է և թափում իր նախաճաշի ամանում եղած չամիչն ու ընկուզեղենը գետնին «Ուրիշ է՞լ ինչ կանես հաջորդ անգամ»-ը հիշեցնում է ինձ զայրույթի պահերի փոխարեն բաց չթողնել սովորեցնելու հնարավորությունները: Ճիշտ է, երբ հարցրի.
«Ի՞նչ
ես
կարծում,
ի՞նչ
է
տեղի
ունեցել
այստեղ»,
դա
դուրս
չէր
իրական
հետաքրքրասիրությունից
կամ
սովորեցնելու
ցանկությունից:
Մի օր՝ քնի համար երկար պայքարի ժամանակ, մտա տոտիկ անող երեխայիս սենյակ՝ պարզելու, թե քնելու փոխարեն նա ինչ «ավերումներ» է անում: Հիասթափված ասացի. «Ինչո՞ւ ես տուփից հանել քո անձեռոցիկը, խառնաշփոթ սարքել սենյակումդ: Ինչո՞ւ քնած չես»: Նա ուրախ պատասխանեց Դոկտոր Սյուսի «The Lorax» գրքի այս տողով.
«Հուսով
եմ,
որ
չգիտեմ»:
Ես
չստացա
գոհացուցիչ
պատասխան,
բայց
ծիծաղեցի:
Այն
բարձրացրեց
տրամադրությունս
և
մտածելու
իրավունքս
հենց
երեխայիս
հետ
միասին:
Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.huffingtonpost.com
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն