Share

Archive for 2013

Ողջույն: Չգիտեմ՝ հայտնի, թե՞ անհայտ, բայց ամեն դեպքում Նարեկ Սահակյանն եմ՝ բլոգի հեղինակը, տերն ու ամեն ինչը: Բլոգը ստեղծվել է ուղիղ երկու տարի առաջ, այսինքն՝ 2011 թվականի դեկտեմբերի 25-ին (Մի օր ուշացումով եմ հիշել բլոգիս ծննդյան օրվա մասին:):
Այս տարի ունեցել ենք ավելի քան 14 000 այցելու և ընդամենը 4 մեկնաբանություն: Բլոգում լույս է տեսել 50 հրապարակում: Շուտով բլոգը կունենա նոր, կարճ, հեշտ հիշվող հասցե, գեղեցիկ, աչքին հարմար դիզայն, որը կարծում եմ դուր կգա Ձեզ: Շնորհակալություն, մինչ նոր հրապարակում:)
Արդեն 2 տարեկան ենք. Ամփոփե՞նք տարին Կարդալ

Երբեմն սոցցանցերում հանդիպում ենք նկարների, որոնցում ասում են, թե ի՞նչ կապ ունեն մարդու սիրտն ու սրտի նշանը իրար հետ, եթե այդ երկուսն իրար ամենևին էլ նման չեն:
Յուրաքանչյուր մարդ ունի իր աուրան, որն օվալաձև տեսք ունի: Երբ երկու աուրաներ միանում են իրար, նրանց աուրաները «միավորվում» և դառնում են սիրտ: Ահա, թե ինչու է սիրո խորհրդանիշ հանդիսացող սրտի նշանն այդպիսին♥: Նկարում շատ հստակ ցուցադրված է ասածս:
Ահա, թե որտեղից է գալիս սիրո խորհրդանիշ սրտի նշանը Կարդալ

Գուրգեն Մահարին իր «Մանկություն» պատմվածքում ներկայացնում է իր մանկությունը՝ թե ինչպես է այն անցել: Մահարին պատմում է, որ մանկության մեծ մասն անցկացրել է իր Յուղաբեր տատիկի տանը: Իրենց տունը շաբաթվա մեջ հազիվ մի երկու օր էր գնում, էն էլ՝ որպես հյուր:
Գուրգեն Մահարի. Մանկություն Կարդալ

Աղետ -պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում, իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ:
Աղետները լինում են բնական կամ մարդածին (տեխնածին): Մինչ օրս շախարհում բազմաթիվ թե՛ բնական, թե՛ տեխնածին աղետներ են եղել, որոնց արդյունքում զոհվել են հազարավոր, միգուցե միլիոնավոր մարդիկ: Այսօր կխոսենք Ճապոնիայի Ֆուկուսիմա 1 ԱԷԿ-ի պայթյունի մասին, որը տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 12-ին:
Աղետներ. «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վթարը, պատճառներն ու հետևանքները Կարդալ

Մի երիտասարդ չափազանց հպարտ էր, որ ունի շատ ընկերներ: Երբ նա հանդիպեց իր սիրուն և որոշեց ամուսնանալ, հարսանիքի պատրաստությունը հայրն էր տեսնում։ Ամեն ինչից բացի հայրը հարսանիքի հրավերներ էր ուղարկում: Եկավ հարսանիքի օրը, բայց փեսայի ընկերներից ոչ մեկը չեկավ:
Հարսանյաց հրավեր Կարդալ

Մի ընտանիք գնաց ռեստորան՝ ճաշելու: Մատուցողը մեծահասակներից ընդունեց պատվերը, ապա դիմեց յոթամյա տղային:
- Դո՞ւք ինչ եք պատվիրում:
Տղան անհամարձակորեն նայեց մեծահասակներին և ասաց.
-Ես հոթ-դոգ կցանկանայի:
Մատուղոցը չէր հասցրել գրառել պատվերը, երբ մայրը միջամտեց.
 -Ի՞նչ հոթ-դոգ: Նրան բերեք բիֆշտեքս կարտոֆիլի պյուրեով և գազար:
Մատուցողը անտեսեց մոր խոսքը:
Նա կարծեց, թե ես իրական եմ Կարդալ

Մի կին զամբյուղով ձու էր տանում շուկա: Հանկարծ անցորդներից մեկը անզգուշությամբ հրեց նրան այնպես, որ զամբյուղը շուռ եկավ, և բոլոր ձվերը կոտրվեցին: Անցորդը ցանկացավ վճարել ձվերի գումարը, սակայն կինը չէր հիշում, թե որքա՞ն ձու կար զամբյուղում: Կինը միայն հիշում էր, որ երբ ձվերը երկու-երկու, երեք-երեք, չորս-չորս, հինգ-հինգ, վեց-վեց էր դնում, մի ձու մնում էր: Իսկ երբ յոթ-յոթ էր ձվերը դնում, ոչ մի ձու չէր մնում:
Որքա՞ն ձու կար զամբյուղում:

Փորձիր գտնել պատասխանները Կարդալ

Մի մարդու սրտի փոխպատվաստում էր հարկավոր անել: Նա փոխպատվաստում անելու հերթի մեջ էր և մի օր նրան առաջարկեցին ընտրել միանգամից երեք սրտերից մեկը՝ գեներալի սիրտ, գործարարի սիրտ և բանկիրի սիրտ: Երբ նա ընտրեց բանկիրի սիրտը, նրան խնդրեցին՝ բացատրի իր ընտրությունը:
Բանկիրի սիրտը Կարդալ

Մի երկրում թագավորը որոշեց զվարճանալ և կազմակերպեց բարեգործական միջոցառում, բայց մի պայմանով՝ պետք է կերակրեր միայն ծույլերին: Մարդիկ, իմանալով թագավորի առատաձեռնության մասին, սկսեցին խառնվել պալատի պատերի տակ, ու նրանցից յուրաքանչյուրն ասում էր, թե ինքը ծույլ է:
Երկու ծույլերը Կարդալ




Ողջույն: Այսօր մեր էկո-հայրենագիտական ակումբի պարապմունքը որոշեցինք անցկացնել CleanLand ընկերությունում: Նախ ասեմ, որ CleanLand ընկերությունը զբաղվում է աղբի վերամշակմամբ, մասնավորապես՝ պլաստմասե շշերի և պոլիէթիլենային տոպրակների վերամշակմամբ: Նախօրոք կապնվել էինք ընկերության աշխատակիցների հետ: Տնօրենը մեզ մեծ հաճույքով ընդունեց և պատմեց ընկերության մասին:
Մեր դաս-էքսկուրսիան CleanLand-ում Կարդալ

Հույն փիլիսոփա Սոկրատեսն ասում էր. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»: Նա իր այդ խոսքերով, հեգնում էր ինքն իրեն: Ես այդքան էլ համաձայն չեմ այդ մտքի հետ: Ես նաև դեմ եմ մեծամտությանը: Միանշանակ պետք չէ քիթը ցցած ման գալ ու հպարտանալ «չեղած», քիչ կամ էլ թեկուզ շատ գիտելիքներով, դա ավելի սխալ է քան կոմպլեքսավորվածությունը:
Ես գիտեմ, որ ամեն ինչ չգիտեմ Կարդալ

Տարիել Խարխելաուրին իր Վերկվիլիի բերդի մասին պատմող բանաստեղծությունում բերդը ներկայացնում է, որպես գայլի պես մոխրագույն մի զարհուրելի բերդ, որը ծածկված է յոթնապատիկ ամպով: Բերդը գնտվում է Դիդգորիում, որը ըստ գրողի նկարագրման շատ սարսափելի տեղ է, որտեղ այնպիսի տպավորություն է, որ օձը լիզում է մեջքդ: Բանաստեղծության հերոսը հանուն բարեկամի վրեժը լուծելու պատրաստ է զենքով ու զրահով գնալ կռվի և միայն հաղթելուց հետո թեկուզ և մահանալ:






იქნებ დაეტყო ლექსებს სიბერე,
სტრიქონს ჭაღარა შემოერია.
გრიგალებს ქროლვით ვეღარ მისდევენ,
ვეღარც ქარების ხმებზე მღერიან.
იქნებ რითმებმა მუხლი მოხარეს
და მდუმარება ზღვათა აოცებთ
და მიმწუხრისას ისე ოხრავენ,
როგორც აჩრდილნი სასაფლაოზე.
იქნებ ვერხვების ჩუმი შრიალი
სულს გარინდებულს ვეღარ აფხიზლებს
და როგორც ტყეებს ლომის ღრიალი
შენს წამწამთა ტევრს შემომახიზნეს.
, სასურველო, მზე დაიწვერა,
ღამის ლანდები ტყის პირს ჰკორტნავენ.
მოჰყივის ზესკნელს ბებერი წერო
და მხრების რხევით მიწა ტორტმანებს.
Վերկվիլիի բերդ. բանաստեղծության վերլուծություն, Տարիել Խարխելաուրի Կարդալ

Վարպետության դաս Էկոտուր 2014-ի շրջանակներում
Վարում են՝ Նարեկ Սահակյանն ու Անի Մանուկյանը
Թեման՝ «Աղմուկը և մեր առողջությունը»
Նպատակը՝  
·       Ծանոթացնել մեր հասակակիցներին աղմուկի խնդրին՝ այն դիտարկելով որպես էկոլոգիական հիմնախնդիր
·       Ծանոթացնել աղմուկից առաջացած հիվանդություններին, աղմուկի վնասակար կողմերին
·        Միասին քննարկում կազմակերպել և փորձել գտնել լուծումներ
Ընթացքը՝
Խաղ-«Աղմուկ»
Ցուցադրություն համառոտ ներկայցնելով
Քննարկում, զրույց թեմայի շուրջ
Ամփոփում՝ Էկոտուրի բլոգի կարծքիներ բաժնում կատարել գրառումներ ՝թեմայի արդիականության, արդյունավետության վերաբերյալ :

Անհրաժեշտ պարագաներ՝ թվային ֆոտոխցիկ, պրոյեկտոր, նոթբուկ, անլար ինտերնետ:
Վարպետության դաս Էկոտուր 2014-ի շրջանակներում Կարդալ

Ըստ իս, Երկիր մոլորակի վրա չկա որևէ իդեալական պետություն, բոլորն էլ ունեն բազմաթիվ թերություններ: Հայաստանը նույնպես իդեալական չէ, նույնիսկ իդեալական լինելուց շա՜տ հեռու է:
Իմ իդեալական պետությունը Կարդալ

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թ. Թբիլիսիում: Նրա հայրը` Համազասպ Համբարձումյանը առաջինն էր հայտնաբերել որդու հետաքրքրությունները թվաբանական հաշվարկների հանդեպ: Երբ Վիկտորը 4 տարեկան էր, կարողանում էր հեշտությամբ բազմապատկել երկնիշ թվերը:
Համբարձումյանի 20 ամենահայտնի գիտական արդյունքները Կարդալ




Նախ և առաջ ծանոթացեք այս նյութին, որը ԳՄՕ-ների և սննդային թունավորումների մասին է: Հիմա ներկայացնեմ իմ կարծիքը ԳՄՕ-ների մասին ԳՄՕ-ները այսօր լայն տարածում ունեն աշխարհում: Մեր ուտելիքի գերակշիռ մասը իր մեջ պարունակում է ԳՄՕ: Ըստ իս, ԳՄՕ-ն ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը:
Ի՞նչ ՝ ԳՄՕ-ն, արդյո՞ք այն վնասակար է Կարդալ


Լուսարձակող շիշը Կարդալ

Այսօր՝ հունիսի 14-ին, աշխարհը նշում է բլոգերների օրը: Եկեք շնորհավորենք այսօրվա «հոբելյարներին»:
Հունիսի 14-ը Բլոգերների օրն է, որոնց թիվը Հայաստանում (ինչպես գիտենք) գնալով շատանում է: Բլոգերի օրվա գաղափարը ծնվեց 2004-ին, երբ միանգամից 500 մարդ ավելի քան 40 երկրից որոշեցին, որ իրենց պետք է իրենց օրը` աշխարհի բլոգերների միջև ինքնատիպ ընկերական հարաբերությունների խորհրդանիշը: Բլոգերների օրը նշվում է նաև օգոստոսի 31-ին: Իսկ օգոստոսի 31-ին նույնպես նշվում է բլոգերների օրը, քանի որ եթե Blog բառը վերծանենք թվերի, ապա կստացվի 31.08, և ահա ստացվում է օգոստոսի 31-ը:
Շնորհավորում եմ ինձ, քեզ, բոլոր բլոգերներին Կարդալ


«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս: Եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ«, Շառլ Ազնավուր 
Այսօր Շառլ Ազնավուրի 89-րդ ամյակն է. շնորհավոր Կարդալ



                                                                        Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը։ 1945 թվականի մայիսի 9-ին հայտարարվեց, որ պատերազմն ավարտվել է: 1945 թվականից հետո՝ մինչև 1992 թվականը, այդ օրը նշվում էր, որպես Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օր: Սակայն արդեն 1992 թ.-ի մայիսի 8-9-ը բեկումնային օրեր եղան Արցախյան ազատագրական պայքարի համար:
Այսօր եռակի տոն է Կարդալ

124 տարի առաջ, հենց այս օրը ծնվել է աշխարհահռչակ կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ Չարլի Չապլինը:
1889 թվականին ապրիլի 14-ին, Լոնդոնում, դերասանների ընտանիքում ծնվեց Չարլի Չապլինը: Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում։
Այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է Կարդալ

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Կռահեցի՞ք, թե ում մասին է խոսքը: Սա հայ անվանի բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է:
Ծնվել է 1914 թվականին, Լոր գյուղում: Եղել է հայ մեծանուն գրող: Համո Սահյանին հռչակ են բերել «Որոտանի եզերքին» (1946), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Սեզամ, բացվիր» (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները։
Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է Կարդալ

Այսօր աշխարհը նշում է տիեզերագնացության և ավիացիայի օրը: Ուղիղ 52 տարի առաջ իրականացավ մարդ արարածի ամենամեծ ցանկություններից մեկը՝ թռիչքը դեպի տիեզերք: 1961 թվականի ապրիլի 12-ին, Յուրի Գագարին «Վսոտոկ-1» տիեզերանավով թռչեց դեպի տիեզերք, դրանով իսկ տիեզերական թռիչքների սկիզբը դնելով: Տիեզերանավը շարժվում էր 28,000 կմ/ժ արագությամբ: Այն ժամանակ Երկրի վրա նման արագություն շատ դժվար էր պատկերացնել: Թռիչքից հետո Գագարինն ասել է.
Այսօր տիեզերագնացության և ավիացիայի օրն է Կարդալ

Օձի գինին հատուկ ալկոհոլային խմիչք է վիետնամցիների համար: Այս անհավանական և զարմանալի խմիչքը համարվում է շատ առողջարար:
Օձի գինի Կարդալ


Այսօր տարվա 94-րդ օրն է՝ աշխարհահռչակ արկածային գրող Մայն Ռիդի ծննդյան օրը: Ծնվել է 195 տարի առաջ՝ 1818 թվականին, քահանայի ընտանիքում, Իռլանդիայում: 1846-1848 թթ. մասնակցել է մեքսիկական պատերազմին և իր «տպավորությունները» հրատարակել իր առաջին վեպում:
Այսօր Մայն Ռիդի ծննդյան օրն է Կարդալ


Այսօր աշխարհը նշում է համացանցի օրըՕրը պատահական չէ ընտրված: Ապրիլի 4-ին նշվում է նաև սուրբ Իսիդորի կաթոլիկական տոնը: Հենց նրան էլ համարում են համացանցի հովանավորը: Սուրբ Իսիդոր Սևիլացին եպիսկոպոս է եղել, սակայն դա նրան չի խանգարել լայն հայացքների տեր մարդ լինել, սիրել և զարգացնել գիտությունը:
Այսօր համացանցի միջազգային օրն է Կարդալ


Ապրիլի 1-ը հրաշալի առիթ է ընկերներիդ ու մտերիմներիդ տրամադրությունը բարձրացնելու համար: Իհարկե, դու էլ նրանց հետ մի լավ կծիծաղես ու կուրախանաս: Եվ ամենակարևոր պայմանը, ապրիլի 1-ին նեղանալ չկա: Ուրեմն այսպես, ի՞նչ կատակներ կարելի է խաղալ ընկերների գլխին ապրիլի 1-ին:
Ինչպե՞ս կատակել ապրիլի 1-ին Կարդալ

Տոնը հայտնի է նաև Ծառզարդար, Ծառկոտրունք անուններով: Սա շարժական տոն է և նշվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ: Համաձայն քրիստոնեական եկեղեցու` տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Երբ Հիսուսն ավանակի վրա նստած մտնում է Երուսաղեմ, համաձայն Աստվածաշնչի, դիմավորողները նրա առջև փռում են իրենց զգեստներն ու ձիթենու, արմավենու ճյուղեր:
Ծաղկազարդը այս տարի նշվելու է մարտի 24-ին Կարդալ


78 տարի առաջ, հենց այս օրը ծնվեց մի աշխարհահռչակ ծաղրածու, մնջկատակ, և միևնույն ժամանակ նովելիստ Լեոնիդ Ենգիբարյանը: Ինչպես արդեն հասկացաք նա ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին՝ Մոսկվայում: եոնիդ Ենգիբարյանը XX դարի կրկեսի նշանավոր արտիստներից է: Վարպետորեն օգտագործելով իմպրովիզացիայի և մնջախաղի նոր ու հետաքրքիր արտահայտչամիջոցներ՝ հարստացրել է կրկեսի ծաղրածուի ավանդական կերպարը: Բացի ծաղրածու լինելուց առաջ եղել է հաջողակ բռնցքամարտիկ, ով իր ասպարեզում մեծ հաջողությունների է հասել: Կես տարի նաև ուսանել է ձկնային տնտեսության ինստիտուտում: Նկարահանվել է բազմաթիվ կինոներում, այդ թվում՝ Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» և Ռոլան Բիկովի «Այբոլիտ-66» կինոներում: Մահացել է վաղ տարիքում՝ 37 տարեկանում՝ 1972 թվականին, Մոսկվայում:
Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ այստեղ կամ այստեղ:
Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է Կարդալ

Ալբերտ Էյնշտեյնը գերմանացի տեսական ֆիզիկոս է, ով զարգացրեր հարաբերականության ընդհանուր տեսությունը, որը Ֆիզիկայում հեղափոխություն իրականացրեց: Նա ծնվել է 1879 թվականին գերմմանական Ուլմ քաղաքում՝ հրեաների ընտանիքում: Մոր նախաձեռնությամբ, 6 տարեկանից սկսել է զբաղվել ջութակով։ Երաժշտությամբ հրապուրվածությունն ուղեկցել է Այնշտայնին ողջ կյանքի ընթացքում։ 1934թ գտնվելով ԱՄՆ-ում՝ Փրինստոնում, նա բարեգործական համերգ է տալիս, որտեղ ջութակով կատարում է Մոցարտի ստեղծագործությունները՝ նացիստական Գերմանիայից արտագաղթած գիտնականների և արվեստագետների համար։ Էյնտեշյն ասել է. «Իմ պրոֆեսորները քամահրանքով էին վերաբերվում ինձ և չէին սիրում ինձ իմ անկախության համար։ Այդ պատճառով էլ փակեցին դեպի գիտություն իմ ճամփան։»
Ալբերտ Էյնշտեյնը մահացավ 1955 թվականի ապրիլին՝ ԱՄՆ-ում:
Ավելին կարող եք կարդալ այստեղ
Այսօր Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրն է Կարդալ

Չարենցյան օրերի հետ կապված առաջարկում եմ իմ նախագիծըհարցազրույց Չարենցի   ժառանգների հետՆերկայացնում եմ Եղիշե Չարենցի թոռնուհի Հասմիկ (ԱստրիդՉարենցի մասին մի փոքրիկ ուսումնասիրություն: «Ես Հասմիկ Չարենցն եմ...Ճակատագրի բերումով ապրում եմ եվրոպական մի փոքրիկ քաղաքում,ուր երկինքը գորշ է,արևը պաղ ,ճենապակե ափսեի պես,ուր անձրևը անշարժացած է օդի մեջ ու ոչ մի կարպ ցած չի թափվումԵվրոպական այդ փոքրիկ քաղաքում կյանքը սահում է հանդարտ ու աննկատ
Հարցազրույց Եղիշե Չարենցի թոռնուհու հետ Կարդալ

Նարեկ Սահակյան ©. Powered by Blogger.

Սկիզբ | ABOUT

Copyright © 2011 Նարեկ Սահակյանի բլոգ | Powered by BLOGGER | Template by 54BLOGGER